1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել շտապ օգնության աշխատակիցները. բժիշկը հիվանդանոցում է

Մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել  շտապ 
օգնության աշխատակիցները. բժիշկը հիվանդանոցում է

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շտապբուժօգնություն» ՓԲԸ աշխատակիցները Երևանում մայիսի 16-ին մասնագիտական պարտականությունները կատարելիս բռնության են ենթարկվել:  «Արմենպրես»-ի հետ զրույցում  «Շտապբուժօգնություն» ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանն ասաց, որ բժիշկը լուրջ վնասվածքներ է ստացել, գտնվում է հիվանդանոցում, իսկ մեքենայի վարորդի վնասվածքներն ավելի թեթև են:

«Կանչից դուրս գալուց հետո տանտերերը հարձակվել և ծեծել են բժշկին և վարորդին: Դեպքի մասին տեղյակ է պահվել ոստիկանությանը»,-ասաց Ստեփանյանը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն էլ ֆեյսբուքի իր էջում դատապարտել է բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք: «Հետևողական ենք լինելու, որ դեպքը արժանանա համապատասխան քրեաիրավական գնահատականի»,-գրել է Սիմոնյանը:

Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ևս դեպքի հետ կապված գրառում է կատարել: «Երևանում կանչով ժամանած բժշկին և վարորդին ծեծի են ենթարկել, լոմով հարվածել են գլխին: Բուժաշխատողները տեղափոխվել են հիվանդանոց: Բժշկի հանդեպ կատարված բռնության ցանկացած դեպք դատապարտելի է»,-նշված է Սարգսյանի գրառման մեջ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]