Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Օգոստոս 2022

Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով կալանավորվել են համածառայակիցները

Զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան գործով կալանավորվել են 
համածառայակիցները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

2022 թվականի մայիսի 11-ին ժամը 10:15-ի սահմաններում,  ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին՝ ինքնասպան էր եղել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով  և  360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորում:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]