Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   12 Օգոստոս 2022

Գերմանիան ռուսաստանյան նավթի գնումներից կհրաժարվի մինչեւ տարեվերջ՝ անկախ ԵՄ-ի որոշումից

Գերմանիան ռուսաստանյան նավթի գնումներից կհրաժարվի մինչեւ տարեվերջ՝ անկախ ԵՄ-ի որոշումից

 ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԳԵրմանիան պլանավորում Է ռուսաստանյան նավթի ներմուծումը դադարեցնել մինչեւ տարեվերջ՝ նույնիսկ եթե Եվրամիությունը պատժամիջոցների հաջորդ փաթեթի շրջանակներում չկարողանա պայմանավորվել համաեվրոպական Էմբարգոյի սահմանման շուրջ:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդում Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրների: Նրանց խոսքով՝ Կանցլեր Օլաֆ Շոլցի վարչակազմն արդեն փնտրում Է այլընտրանքային մատակարարների եւ վստահ Է, որ կկարողանա մյուս լոգիստական խնդիրները լուծել հաջորդ վեց-յոթ ամսվա ընթացքում:

ԳԴՀ-ի կառավարությունը մտադիր Է իր ազգային պլանն առաջ մղել ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցների շրջանակներում, հավելել են գործակալության զրուցակիցները, բայց չեն ճշտել, թե որ երկրները կլրացնեն դեֆիցիտը: Նավթի պատժամիջոցները եւ Էներգետիկական անվտանգությունը լինելու են Շոլցի՝ Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեի հետ մայիսի 19-ին կայանալիք հանդիպման եւ Քատարի Էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանիի հետ մայիսի 20-ին Բեռլինում կայանալիք հանդիպման ուշադրության կենտրոնում, նշում Է Bloomberg-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]