Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Օգոստոս 2022

Նախնական տվյալներով Լիբանանի նոր խորհրդարանում կլինի 6 հայ պատգամավոր

Նախնական տվյալներով Լիբանանի նոր խորհրդարանում կլինի 6 հայ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանում մայիսի 15-ին կայացած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը տեղեկացրեց, որ 6 հայ պատգամավոր կլինի խորհրդարանում:

«Խորհրդարան անցած հայ գործիչներից 3-ը Դաշնակցության թեկնածուներն են՝ Հակոբ Բագրատունի, Հակոբ Թերզյան, Ջորջ Փուչիկյան: Նրանք անցել են Լիբանանի տարբեր քաղաքական ուժերի հետ կնքած ընտրական դաշինքի ցուցակներով: Մեկ հոգի՝ Ժիհատ Բագրատունին, անցել է «Լիբանանյան ուժեր» կուսակցության ցուցակով: Հայ կաթողիկե համայնքին վերապահված աթոռը կզբաղեցնի Ժան Թալուզյանը, իսկ Փոլա Յակուբյանն անցել է ձևավորված հասարակական շարժման ցուցակով: Կրկնում եմ, սրանք խիստ նախնական արդյունքներ են, պաշտոնականը դեռ հրապարակված չէ»,-ասաց Շահան Գանտահարյանը:

Ավելի վաղ Շահան Գանտահարյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել էր, որ գործող օրենսդրությունն ունի ինչպես համամասնական, վարկանիշային, այնպես էլ համայնքային բաղադրիչ: Հայկական քաղաքական կուսակցությունները Լիբանանի այլ քաղաքական ուժերի հետ առանձին կազմել են դաշինք ու մասնակցություն ունեցել ցուցակները կազմելու գործում: Կային նաև հայեր, որոնք անհատապես մասնակցել են ընտրություններին քաղաքացիական շարժումների ցուցակներով:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]