Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԽՕՆ-ի Տու-142 ինքնաթիռները վարժանքներ են անցկացրել Օխոտի ծովի օդային տարածությունում

ԽՕՆ-ի Տու-142 ինքնաթիռները վարժանքներ են անցկացրել Օխոտի ծովի օդային տարածությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ-ի Տու-142 հականավային ինքնաթիռները թռիչքներ են կատարել Օխոտի ծովի օդային տարածությունում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 16-ին հաղորդել Է Խաղաղօվկիանոսյան նավատորմի (ԽՕՆ) մամուլի ծառայությունը:

«Խաղաղօվկիանոսյան նավատորմում պլանային ուսումնա-վարժական թռիչներ են անցկացվել Տու-142 հեռահար հականավային ինքնաթիռների անձնակազմերի կառավարման եւ նրանց կողմից Օխոտի ծովի օդային տարածությունում հականավային առաջադրանքների կատարելագործման նպատակով»,-ասել են մամուլի ծառայությունում: Ինչպես ճշտել են ԽՕՆ-ում, երկու Տու-142 ինքնաթիռների անձնակազմերը կատարել են սուզանավերի որոնում:

Բացի այդ, Տու-142-ի անձնակազմերը կատարելագործել են չկողմնորոշված տեղանքում առաջադրված կուրսն անցնելու ունակությունները եւ ինքնաթիռը վարելու ժամանակ օդաչուների գործողությունների կառավարումը` օդագնացության ցամաքային ռադիոտեխնիկական միջոցների բացակայության պայմաններում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]