1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Միջազգային այցելուների հոսքով պայմանավորված` Հայաստանում նկատվում են պահանջարկի աճ և գնաճային ճնշում. ԿԲ փոխնախագահ

Միջազգային այցելուների հոսքով պայմանավորված` Հայաստանում նկատվում են 
պահանջարկի աճ և գնաճային ճնշում. ԿԲ փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում վերջին շրջանում միջազգային այցելուների հոսքը նպաստել է պահանջարկի ավելացմանը: Միջազգային հոսքերը, սակայն նաև պահանջարկի աճի տեսանկյունից գնաճային ազդեցություն են ունեցել, նկատվել է դրամի արժևորում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացմանը:

Անդրադառնալով 2022-ի կանխատեսումներին՝ նա ասաց. «Մենք տարեսկզբին կանխատեսում էինք գնաճի 6.5 տոկոս և տնտեսական աճի 1.5 տոկոս մակարդակ»:

Թարմ կանխատեսումներ ԿԲ-ն դեռ չունի, վերջինը մարտ ամսվա կանխատեսումներն են:

«Հիմնական պատճառը, որը և´ գնաճային է, և´ ինչ-որ չափով տնտեսական աճին նպաստող է, արտաքին միջավայրն է: Մենք ունենք արտաքին պահանջարկի էական աճ: Միջազգային այցելուները ստեղծել են և´ պահանջարկ, և´ գնաճային ճնշումներ են ավելացրել: Գնաճային ճնշումներ են ավելացել նաև անորոշությունների աճի պայմաններում՝ ռիսկի պրեմիաների էական կտրուկ աճի և միջազգային գների աճի պատճառով, որոնք տեղի ունեցան միջազգային արժեշղթաների կտրուկ խաթարման պատճառով»,- ասաց Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ միջազգային հոսքերը մի կողմից գնաճային ազդեցություն են ունեցել պահանջարկի աճի տեսանկյունից, բայց մյուս կողմից Հայաստանում փոխարժեքի իմաստով դրամի արժևորման փոքր ցիկլ է նկատվել վերջին երկու ամսվա ընթացքում: Կանխատեսումների մեջ ԿԲ-ն դեռևս պահպանում է անորոշությունները՝ կախված նրանից, թե ինչքան երկարատև կլինեն ոչ ռեզիդենտների կողմից պահանջարկի և կապիտալ ներհոսքի էֆեկտները:

Անդրադառնալով միջազգային գներին՝ Խաչատրյանն ասաց, թե ավելի քիչ են իրենց կասկածները, որ պարենի գները և էներգակիրների գները բարձր մակարդակի վրա են լինելու: ԿԲ-ի վերջին կանխատեսումն արվել է աշխարհաքաղաքական լարվածության պահպանման ժամանակահատվածի պայմաններում:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]