1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Արամ Ա. կաթողիկոսը Եգիպտոսում կմասնակցի Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի համաժողովին

Արամ Ա. կաթողիկոսը Եգիպտոսում կմասնակցի Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի 
համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը մայիսի 16-ին ղպտի եկեղեցու հոգեւոր պետ Թաուատրոս Պատրիարքի եւ Միջին Արեւելքի Եկեղեցիների խորհրդի (Մ.Ա.Ե.Խ.) ընդհանուր քարտուղարի հրավերով մեկնել է Կահիրե: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Արամ Ա. Վեհափառ Հայրապետ «Ֆեյսբուք»-ի էջում կատարված գրառման մեջ:

Նշվում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը որպես պատվավոր հյուր է մասնակցելու Խորհրդի համաժողովին և իր խոսքն է ուղղելու:

Չորս տարին մեկ գումարվող այս Համաժողովին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը մասնակցելու է հինգ անձից բաղկացած պատվիրակության կազմով: Պատվիրակության կազմում են Գերշ. Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը (Թեհրանի հայոց թեմի առաջնորդ), Գերշ. Տ. Շահե Արք. Փանոսյանը (Լիբանանի հայոց թեմի առաջնորդ), Գերշ. Տ. Մասիս Եպս. Զօպույանը (Բերիո հայոց թեմի առաջնորդ), Հոգշ. Տ. Սարգիս Աբղ. Աբրահամյանը (գավազանակիր), Դոկտ. Ժան Սալմանեան (Սեն Ժոզեֆ համալսարանի դասախոս):

Համաժողովին մասնակցելու են Միջին Արեւելքի բոլոր եկեղեցիները՝ իրենց պատուիրակություններով:

Վեհափառ Հայրապետը, իր պատվիրակությամբ, Մայրավանք կվերադառնա մայիսի 20-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]