Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Bloomberg-ը բացահայտել է ՆԱՏՕ-ի հունիսին ընդունվելիք նոր ռազմավարության մանրամասները

Bloomberg-ը բացահայտել է ՆԱՏՕ-ի հունիսին ընդունվելիք նոր ռազմավարության 
մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Bloomberg գործակալությունը, վկայակոչելով ՆԱՏՕ-ի անանուն ներկայացուցչին, հաղորդում է, որ ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում, որն ընդունվելու է ՆԱՏՕ-ի հունիսյան գագաթնաժողովում, Մադրիդում, Ռուսաստանի վարքագիծը կարող է նշվել որպես «անմիջական սպառնալիք»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, գործակալության տվյալներով՝ փաստաթղթում հիշատակվելու է նաև Չինաստանը և նրա հարաբերությունները Ռուսաստանի հետ: Բացի այդ, կքննարկվի «պարտադրանքի և ագրեսիայի առջև խոցելի հարևան երկրներին»" ավելի արդյունավետ աջակցությունը:

«Դաշնակիցները, հավանաբար, բաց կպահեն հարաբերությունների վերսկսման հնարավորությունը, եթե Մոսկվայի վարքագիծը փոխվի»,- գրում է գործակալությունը ՝ վկայակոչելով դաշինքի ներկայացուցչի խոսքերը:

Ինչպես հիշեցնում է գործակալությունը, ռազմավարության նախորդ՝ 2010-ի տարբերակում Ռուսաստանը նշված էր որպես «գործընկեր», այժմ այդ ձևակերպումը կվերացնեն:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]