Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Օգոստոս 2022

Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 30 հետցնցում

Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 30 հետցնցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք մայիսի 14-ի 21։14-ին տեղի ունեցած տեղի ունեցած երկրաշարժին հաջորդել է 30 հետցնցում։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Մայիսի 14-ին, տեղական ժամանակով ժամը 21:14-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:14-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցված հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով 4.5 մագնիտուդով երկրաշարժին հաջորդել են հետցնցումներ։

Մայիսի 15-ի ժամը 08։00-ի դրությամբ հետցնցումների քանակը 30 է, որոնցից առավելագույնի ուժգնությունը կազմել է 1․7 մագնիտուդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]