Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   29 Մայիս 2022

Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Ռուսաստանի հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինն այցելել է Հայոց 
ցեղասպանության հուշահամալիր

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՌԴ հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի գլխավորած պատվիրակությունը մայիսի 14-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանի ուղեկցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, hյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:

Ռուսաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Կուդրինը Հիշողության պուրակում տնկել է արծաթափայլ եղևնի:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]