Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խորհրդարան վերադառնալու եմ. Իշխան Սաղաթելյան

Խորհրդարան վերադառնալու եմ. Իշխան Սաղաթելյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ խորհրդարանական ընդդիմությունը ժողովրդի կողմից ունի մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու. այս պահին այդ օրակարգը փողոցում է՝ իրենք էլ փողոցում են, եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ իրենք կլինեն խորհրդարանում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սաղաթելյանն այս մասին ասաց Ֆրանսիայի հրապարակում իր ասուլիսում՝ անդրադառնալով հարցին՝ խորհրդարան վերադառնալո՞ւ են, թե խորհրդարանական աշխատանքը կավարտվի Ֆրանսիայի հրապարակում:

«Խորհրդարան վերադառնալու եմ: Ես այս պահին իմ մասին եմ ասում, քանի որ դաշինքում ամբողջական որոշում չունենք: Առհասարակ, մեր տրամադրությունը հետևյալն է, որ խորհրդարան վերադառնալու ենք  բացառապես մեր օրակարգով»,-ասաց Սաղաթելյանը:

Անդրադառնալով ընդդիմադիրներին մանդատներից զրկելու մասին քննարկումներին՝ Սաղաթելյանն ասաց, որ իրենք ժողովրդի կողմից ունեն մանդատ՝ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար:

«Այսօր այդ օրակարգը փողոցում է՝ մենք փողոցում ենք: Եթե այդ օրակարգը կլինի խորհրդարանում՝ կլինենք խորհրդարանում: Այսինքն՝ մենք մի մանդատ ունենք՝ սպասարկել ժողովրդի պահանջը: Գնում ենք այդ ճանապարհով: Այդ պահանջը որտեղ կլինի, մենք այդտեղ ենք: Մենք խորհրդարանում մի քանի ամիս օրենսդրական նախաձեռնություններով, արտահերթ նիստերով ամբողջ գործիքակազմով սպասարկել ենք մեր ժողովրդի պահանջը և օրակարգը, հետո այդ օրակարգը թելադրել է դուրս գալ փողոց, այսօր փողոցում ենք: Անհրաժեշտություն կլինի, կտեսնենք այդ օրակարգն այս պահին ինչ-որ հատուկ նիստով խորհրդարանում է՝ կլինենք խորհրդարանում»,-եզրափակեց ընդդիմադիր գործիչը:

Հայաստանում ընդդիմադիրներն օրեր շարունակ բողոքի ակցիաներ են իրականացնում ՝ իշխանափոխության նպատակով: Փակ է Երևանի Ֆրանսիայի հրապարակը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]