Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Պուտինը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը կվնասի ռուս-ֆիննական հարաբերություններին

Պուտինը հայտնել է, որ ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը կվնասի 
ռուս-ֆիննական հարաբերություններին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդական կողմի նախաձեռնությամբ մայիսի 14-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոյի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:

Մասնավորապես, նշվել է, որ երկու երկրի ղեկավարներն անկեղծ մտքեր են փոխանակել Ֆինլանդիայի կողմից ՆԱՏՕ-ի անդամակցության մտադրության վերաբերյալ:  

«Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը սպառնացող վտանգներ չկան։ Երկրի արտաքին քաղաքական ուղղության նման փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք երկար տարիների ընթացքում եղել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, ունեցել են փոխշահավետ բնույթ»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Երկու երկրի ղեկավարներն անդրադարձել են նաև Ուկրաինայի իրադրությանը: Ներկայացնելով ռուս-ուկրաինական բանակցությունների ներկայիս ընթացքը՝ Վլադիմիր Պուտինը, մասնավորապես, հայտնել է, որ Ուկրաինան հետաքրքրություն չի ցուցաբերում լուրջ և կառուցողական երկխոսության հաստատմանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]