Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մեծ Բրիտանիայում ևս երկու մարդ վարակվել է կապիկի ծաղիկով

Մեծ Բրիտանիայում ևս երկու մարդ վարակվել է կապիկի ծաղիկով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայում  բնակչության շրջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպքերի թիվը հասել է երեքի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԹ առողջապահության ոլորտում անվտանգության գործակալությունը:

«Լոնդոնում երկու մարդու մոտ ախտորոշվել է կապիկի ծաղիկ: Պացիենտներն ապրում են նույն տանը: Նրանք կապ չունեն նախկին հաստատված դեպքեի հետ, որի մասին հայտարարվել էր մայիսի 7-ին: Այն, թե որտեղ ու ինչպես են վարակվել, այս պահին հետաքննվում է»,- ասվում է հայտարարության մեջ:

Միացյալ Թագավորությունում մայիսի 7-ին գրանցվել էր մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու առաջին դեպքը: Նա վերադարձել էր Նիգերիայից, որտեղից էլ ենթադրաբար վերցրել էր վարակը:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ: ՄԹ կառավարությունից հայտնել են, որ բնակչության շրջանում վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]