Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

ԱՄԷ-ն վարչապետը կղեկավարի մինչեւ նոր նախագահի ընտրությունը

ԱՄԷ-ն վարչապետը կղեկավարի մինչեւ նոր նախագահի ընտրությունը

 ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների փոխնախագահ, վարչապետ եւ Դուբայի կառավարիչ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը պետության ղեկավար Խալիֆա բեն Զեյդ ալ Նահայյանի մահից հետո կկատարի երկրի նախագահի պարտականությունները մինչեւ նոր նախագահի ընտրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ալ Արաբիա» հեռուստաալիքը:

«ԱՄԷ-ի Սահմանդրության համաձայն, փոխնախագահ եւ վարչապետ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումը՝ Դուբայի կառավարիչը, երկրի նախագահի պարտականությունները կկատարի այնքան ժամանակ մինչեւ դաշնային խորհուրդը, որը միավորում Է յոթ Էմիրությունների կառավարիչներին, 30 օրվա ընթացքում գումարվի նոր նախագահ ընտրելու համար»,-նշել Է Դուբայից հեռարձակող հեռուստաալիքը:

Ընդ որում՝ երկրի ընտրված նախագահ լինելու առավել մեծ շանսերն ունի Աբու Դաբիի մայրաքաղաքային Էմիրության գահաժառանգ Մուհամեդ բեն Զեյդ ալ Նահայյանը, որը վերջին տարիներին գործնականում ԱՄԷ-ի կառավարիչն Է եղել նախկին նախագահի երկարատեւ հիվանդության պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]