Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

«Տուն». Project LA նախագիծը նոր երգ է հրապարակել

«Տուն». Project LA նախագիծը նոր երգ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Project LA նախագիծը, որը երգերի է վերածում հայ և օտարազգի հայտնի բանաստեղծների ստեղծագործություններ, այս անգամ անդրադարձել է Վահան Տերյանի ստեղծագործությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մեծանուն գրողի «Երկիր Նաիրի» ժողովածուում ներառված «Կարծես թե դարձել եմ ես տուն» բանաստեղծության հիման վրա գրված երգն արդեն համացանցում է:

Երգի երաժշտության հեղինակներն են Լևոն Արևշատյանն ու Գոռ Սուջյանը, գործիքավորումն իրականացրել է Հայկ Գասպարյանը, պրոդյուսերը Սուրեն Սահակյանն է:

Project LA նախագիծը ստեղծել է կոմպոզիտոր Լևոն Արևշատյանը, որը նաև նախագծի բոլոր երգերի երաժշտության հեղինակն է: Project LA-ի շրջանակում ծնվել են գործեր՝ հիմնված Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Էդգար Ալան Պոի և այլ հեղինակների ստեղծագործությունների վրա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]