Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման վայրն ու ժամկետները

Միրզոյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի միջև դելիմիտացիայի և սահմանային 
անվտանգության հարցերով հանձնաժողովների հանդիպման վայրն ու ժամկետները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը պլանավորված է անցկացնել հաջորդ շաբաթ՝ Մոսկվայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Դուշանբեում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփումներ ենք ունեցել դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներ ստեղծելու հարցով: Եվ, կարծես, փոխվարչապետ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպում տեղի կունենա հաղորդակցությունների ապաշրջափակման հարցով, ինչպես նաև կա պայմանավորվածություն, որ կրկին Մոսկվայում նույն  օրերին կկազմակերպվի երկկողմ հանդիպում դելիմիտացիայի և սահմանային անվտանգության հարցերով»,- ասել է Միրզոյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]