Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ցիցիպասը դուրս թողեց Խաչանովին Հռոմի մրցաշարից

Ցիցիպասը դուրս թողեց Խաչանովին Հռոմի մրցաշարից

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս մնաց Հռոմի Մաստերս մրցաշարից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմի Masters մրցաշարի տղամարդկանց մենախաղի 2-րդ շրջանում Կարեն Խաչանովը մրցեց հույն Ստեֆանոս Ցիցիպասի հետ: 1 ժամ 51 րոպե ձգված մրցախաղում Ցիցիպասը հաղթեց երեք սեթերից հետո` 4:6, 6:0, 6:3 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 30-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Նա Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է: Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստի լավագույն արդյունքը եղել է 2019 թվականին, երբ նա հասել է Rolan-Garros-ի քառորդ եզրափակիչ և 2021 թվականին՝ դարձյալ քառորդ եզրափակիչ Ուիմբլդոնում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]