Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանն անդրադարձել են համատեղ ծրագրերի իրագործմանը

Երևանի քաղաքապետն ու ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպանն անդրադարձել են 
համատեղ ծրագրերի իրագործմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Պատրիկ Գալագերի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են քաղաքապետարանից, բարձր գնահատելով հայ-բրիտանական հարաբերությունների ներկա մակարդակը՝ քաղաքապետը կարևորել է Մեծ Բրիտանիայի կառավարության, ինչպես նաև՝ այլ ձևաչափերով իրականացվող ծրագրերում Երևանն ընդգրկելու հարցը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն ընդգծել է համատեղ ծրագրեր իրագործելու անհրաժեշտությունը և նշել, որ համայնքային մակարդակում գործակցության հաստատումը հնարավորություն կտա բացահայտել այն ուղիները, որոնցով բրիտանական փորձառությունը կօգնի հաղթահարել մարտահրավերները:

Ջոն Պատրիկ Գալագերին ներկայացնելով քաղաքային տնտեսության կառավարման գործում իր մոտեցումները՝ Հրաչյա Սարգսյանը, մասնավորապես, կարևորել է տեխնիկական աջակցության ու փորձի փոխանակման ծրագրերի իրականացումը տրանսպորտային համակարգի արդյունավետ կառավարման, շրջակա միջավայրի բարելավման ու քաղաքացիներին մատուցվող ծառայությունների թվայնացման բնագավառներում:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների առնչությամբ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am