Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   11 Օգոստոս 2022

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

Արցախում անհետ կորել է ՌԴ քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Ներքին գործերի նախարարության ոստիկանության հերթապահ մասում, այնուհետև ԱԻ պետական ծառայության  ահազանգման կենտրոնում մայիսի 10-ին հաղորդում է ստացվել Ստեփանակերտում բնակվող ՌԴ քաղաքացի Օլգա Սանիկովայի՝ մայիսի 9-ին  Կարկառ գետի ափամերձ տարածքում անհետ կորելու մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳ նախարարության ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն 2 օր է ոստիկանության ծառայողներն ու փրկարարները որոնողական աշխատանքներ են իրականացնում Կարկառ գետի երկայնքով։

«Որոնումներն առայժմ արդյունք չեն տվել։  Օ․Սանիկովայի մասին որևէ տեղեկություն իմանալու դեպքում՝ խնդրում ենք դիմել ոստիկանություն կամ զանգահարել 1-02»,-ասված է հաղորդագրությունում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]