Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Podcast-ՍոցUp. Ընտանիքում բռնության ենթարկված 20 անձի այս տարի պետությունը ֆինանսական աջակցություն է տրամադրել

Podcast-ՍոցUp. Ընտանիքում բռնության ենթարկված 20 անձի այս տարի պետությունը 
ֆինանսական աջակցություն է տրամադրել

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2022 թվականի առաջին եռամսյակում ընտանիքում բռնության ենթարկված 20 անձ օգտվել է պետության կողմից տրամադրվող ֆինանսական աջակցության ծրագրից: 2022 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններում ծառայություններ է տրամադրվել 400 անձի: Ապաստարանի ծառայություններից 2022 թվականի առաջին եռամսյակում օգտվել է 40 բռնության ենթարկված անձ, այդ թվում նաև նրանց  խնամքի տակ գտնվող երեխաները: 2021 թվականի  ընթացքում աջակցության կենտրոնների ծառայություններից օգտվել է 1515 ընտանիքում բռնության ենթարկված անձ: 160 բռնության ենթարկված անձ էլ օգտվել է ապաստարանների ծառայություններից: Ֆինանսական աջակցություն է տրամադրվել 77 հոգու:

ՍոցUp թողարկման շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված անձանց ֆինանսական աջակցության տրամադրման ծրագրին վերաբերվող մանրամասների շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ Քրիստինա Հովհաննիսյանի հետ:

Հովհաննիսյանն ասաց, որ նախարարության կողմից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է  50,000-150,000 դրամ միանվագ աջակցություն:  

Ֆինանսական աջակցություն ստանալու համար քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն կամ Երևանում և մարզերում գործող կանանց աջակցման կենտրոններ:

«Ձևավորված միջգերատեսչական բազմամասնագիտական խումբը, որը քննարկում է դիմումը, ուսումնասիրում է դիմումատուի կողմից լրացված կարիքների գնահատման թերթիկը, ոստիկանությունն էլ տեղեկատվություն է տալիս, թե արդյոք բռնության դեպք գրանցվել է, և  այդ պայմաններին բավարարելուց հետո նոր հնարավոր է լինում անդրադառնալ ֆինանսական աջակցության տրամադրմանը»,-ասաց նա:

Հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետը հավելեց նաև, որ մարզերում և Երևանում գործում են նաև  աջակցման կենտրոններ՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց համար: «Այս կենտրոնները խորհրդակցություն են տրամադրում ինչպես հեռախոսով, այնպես էլ անձամբ, եթե անձը ցանկություն է հայտնում այցելելու կենտրոն»,-նշեց նա:

Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության ծրագրերի վերաբերյալ այլ մանրամասների ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:  

Հեղինակ՝ Անի Դանիելյան

Լուսանկարները՝ Մխիթար Խաչատրյանի

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]