Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին

ՀՀ ԱԻ նախարարն ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն 
Ալեքսեյ Մելնիկովին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը մայիսի 11-ին ընդունել է «Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին։ Հանդիպմանը ներկա էր նաև «ՀԿԵ» ՓԲԸ առաջին բաժնի պետ Կարեն Բարսեղյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, Արմեն Փամբուխչյանը կարևորել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հետ ԱԻՆ համագործակցությունը և ընդգծել, որ կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները հետագա համատեղ աշխատանքների արդյունավետության կարևոր ցուցիչ կարող են հանդիսանալ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են համատեղ աշխատանքների նոր ուղղություններ՝ ինչպես գործնական, այնպես էլ կրթական մակարդակներում։

Ալեքսեյ Մելնիկովը երախտագիտություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պատրաստակամ են աջակցել համագործակցության բոլոր ուղղություններով։

ԱԻ նախարարության հետ սերտ համագործակցության, ինչպես նաև՝ ջանքերի մեկտեղման համար նախարար Փամբուխչյանը «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով է պարգևատրել Ալեքսեյ Մելնիկովին, պատվոգրով՝ Կարեն Բարսեղյանին։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]