Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է երկու կինոփառատոնի

Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է 
երկու կինոփառատոնի

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից պետական աջակցություն ստացած ռեժիսոր Էվելինա Բարսեղյանի «Ժառանգը» խաղարկային կարճամետրաժ ֆիլմը Իտալիայում մասնակցում է միանգամից երկու կինոփառատոնի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոկենտրոնից հայտնում են, որ ֆիլմն ընդգրկվել է Միլանի 29-րդ Sguardi Altrove International Film Festival Կանանց կինոյի միջազգային փառատոնի ծրագրում: Այն հեղինակավոր կինոփառատոն է, որը անցկացվում է 2022 թվականի մայիսի 10-15-ը:

«Ժառանգը» մասնակցելու է նաև Միլանում սեպտեմբերին կայանալիք «Մետրոպոլիս» կինոփառատոնին (Metropolis Film Festival):

 Ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն Էվելինա Բարսեղյանն է, արտադրող ընկերությունը՝ Ակադեմի ֆիլմս, պրոդյուսերն Արամ Թորոսյանն է, իսկ օպերատորը՝ Արտավազդ Խաչատրյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]