Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդում ամբողջ աշխարհի վրա. Արգենտինայի նախագահ

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները բացասաբար են ազդում ամբողջ աշխարհի վրա. Արգենտինայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի դեմ Արեւմուտքի տնտեսական պատժամիջոցները չափազանց բացասական ազդեցություն ունեն ամբողջ աշխարհի վրա եւ վնաս են հասցնում մարդկանց: Այս կարծիքն Է հայտնել Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսը մայիսի 11-ին «Դիարիո» թերթում հրապարակված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դրանք պատժամիջոցներ են, որոնք շատ բացասաբար են ներգործում ամբողջ աշխարհում,- նշել Է նա:- Մենք դրա մասը չենք կազմում»: Նախագահը ճշտել Է, որ ցանկանում Է «խոսել Եվրոպայի հետ եւ բարձրացնել Լատինական Ամերիկայի անհանգստությունն այն խնդիրների առիթով»,- որոնք ծագում են Ուկրաինայի շուրջ իրադրության ֆոնին: «Բախտախաղի են դրված պարենային եւ Էներգետիկական անվտանգությունը Լատինական Ամերիկայում, Կենտրոնական Ամերիկայում, Կարիբյան ավազանի (երկրներում)»,- հավելել Է նա:

«Իմ մտադրությունն Է Եվրոպայի ուշադրությունը հրավիրել այդ ամբողջ վնասի վրա»,- ասել Է Ֆեռնանդեսը: «Ես առաջարկում եմ մի բան անել, որովհետեւ դա աններելի Է համավարակից հետո,- հավելել Է նա:- Այդ բոլոր տնտեսական պատժամիջոցները սոսկ ավելի շատ են վնասում մարդկանց, իսկ ծայրամասի երկրների համար վնասն անհամեմատ ավելի Է: Դա անբարոյական Է», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]