Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել

ՀՖՖ-ն Արցախի բոլոր դպրոցներին և մարզադպրոցներին գնդակներ է նվիրել

 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, ԱրցախիՀանրապետության ԿԳՄՍ նախարարության հետ համագործակցությամբ, Արցախի բոլոր 117 դպրոցներին և մարզադպրոցներին նվիրել է շուրջ 850 գնդակ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: ՀՖՖ ներկայացուցիչներն այցելել են Արցախ, որտեղ հանդիպումներ են ունեցել Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանի հետ, այցելել են Ստեփանակերտի՝ Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտ, հանդիպել հանրակրթական դպրոցների ներկայացուցիչներին և նվիրել գնդակներ:   Նախաձեռնությունն իրականացվել է Արցախում «Երկարօրյա դպրոց» ծրագրի շրջանակում՝ «Թիմային խաղ, թիմային աշխատանք» նշանաբանի ներքո։ Այն նպատակ ունի համալրել երկարօրյա ուսուցման սպորտային բաղադրիչը և նպաստել պատանեկան ֆուտբոլի զարգացմանը Արցախի բոլոր համայնքներում։     

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]