1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում

Երիտասարդ ծանրորդները 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ են նվաճել 
աշխարհի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականը 5 մեդալ է նվաճել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված աշխարհի առաջնությունում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի թիմից ոսկե մեդալակիրներ են դարձել Գառնիկ Չոլակյանը (55 կգ) և Գարիկ Կարապետյանը (96 կգ), արծաթե մեդալներ են նվաճել Սուրեն Գրիգորյանը (89 կգ) և Պետրոս Պետրոսյանը (102 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Գոռ Սահակյանը (67 կգ):  Հայաստանի հավաքականի համար երկրորդ ոսկե մեդալը նվաճել է 96 կգ քաշային Գարիկ Կարապետյանը՝ երկամարտի 370 կգ արդյունքով (170 + 200)։ Ի դեպ, նա երկրորդ տարին անընդմեջ է հռչակվել երիտասարդների աշխարհի չեմպիոն:  Պոկում վարժությունում Կարապետյանն ամենավերջինն է սկսել պայքարը՝ առաջին մոտեցմամբ պոկելով 160 կգ, երկրորդով՝ 164 կգ, ապա՝ 170 կգ կշռող ծանրաձողը՝ արժանանալով փոքր ոսկե մեդալին: Հրում վարժությունում էլ հայ ծանրորդը նախ գլխավերևում պահել է 190 կգ, ապա 195 և 200 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում էլ Կարապետյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել:  Այս քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել մոլդովացի Տուդոր Բրատուն (364 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Յասեր Ուսամա Հեմդան (359 կգ):  89 կգ քաշայինների պայքարում Սուրեն Գրիգորյանն արծաթե մեդալակիր է դարձել երկամարտի 340 կգ արդյունքով (155 + 185)։  Պոկում վարժությունում հայ ծանրորդը փոքր բրոնզե մեդալ է նվաճել 155 կգ արդյունքով, իսկ հրում վարժությունում 185 կգ արդյունքով դարձյալ արժանացել է փոքր բրոնզին:  Ոսկե մեդալակիր է դարձել Ուկրաինայի ներկայացուցիչ Մաքսիմ Դոմբրովսկին (345 կգ), իսկ բրոնզե մեդալը նվաճել է եգիպտացի Գամալ Մոհամեդը (339 կգ):  Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Ղահրամանյանը պոկում վարժությունն ավարտել է՝ գլխավերևում պահելով 145 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրում վարժությունում պատվիրել է 190 կգ, բայց, երեք մոտեցումն էլ ձախողելով, զրո է ստացել և անմասն մնացել մեդալներից: 

Աղջիկների պայքարում Հայաստանի միակ  ներկայացուցիչ Միլենա Խաչատրյանը (81 կգ) երկամարտի 211 կգ արդյունքով (96+115) զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։  Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում վերջինը մրցահարթակ է դուրս եկել 102 կգ քաշային Պետրոս Պետրոսյանը և երկամարտի 363 կգ արդյունքով դարձել է արծաթե մեդալակիր։ Պոկում վարժությունը հայ ծանրորդն ավարտել է 161 կգ, իսկ հրում վարժությունը՝ 202 կգ արդյունքով։  Այս քաշային կարգում ոսկե մեդալը նվաճել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Շարոֆիդին Ամրիդինովը (372 կգ), իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Պաղեստինի ներկայացուցիչ Համադա Մոհամեդը (361 կգ):  Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում մրցավայր էր մեկնել 9 ծանրորդ։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]