Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Իտալիայում Հայկական շաբաթվա շրջանակում տեղի կունենան մի շարք միջոցառումներ  

Իտալիայում Հայկական շաբաթվա շրջանակում տեղի կունենան մի շարք 
միջոցառումներ 

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը մայիսի 9-ին Պիոմբինոյում մասնակցել է քաղաքապետարանի հովանու ներքո Area 57 Onlus ասոցիացիայի կողմից կազմակերպված Հայկական շաբաթվա բացմանը և հանդես եկել ելույթով, որում անդրադարձել է իտալական համայնքների կողմից Հայոց ցեղասպանության և Արցախի ճանաչման կարևորությանը, ինչպես նաև ներկայացրել է Հայաստանի և Արցախի ներկա մարտահրավերները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իտալիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ միջոցառմանը մասնակցել և ներկաներին ողջունել է նաև Պիոմբինոյի քաղաքապետ Ֆրանչեսկո Ֆերրարին, որն իր ելույթում մեծ գոհունակությամբ նշել է, որ Պիոմբինոն միաձայն է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ 

Գրող և լրագրող Լետիցիա Լեոնարդին ներկայացրել է թե՛ Հայոց ցեղասպանությունը, թե՛ Արցախյան վերջին պատերազմը, ինչպես նաև իրավիճակը Հայաստանում և Արցախում։

Ելույթներով հանդես են եկել նաև լուսանկարիչ Անդրեա Ուլիվին և «Վերսիլիա դանցա» թատերախմբի ղեկավար Անջելա Տորիանի Էվանջելիստին։ 

Հայկական շաբաթվա շրջանակում մայիսի 8-16-ը Պիոմբինոյում նախատեսված են մի շարք միջոցառումներ. Անդրեա Ուլիվիի՝ Հայաստանին նվիրված լուսանկարների ցուցահանդեսը, որը ներկայացվում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության խորագրի ներքո, գրող և լրագրող Լետիցիա Լեոնարդիի՝ Հայոց ցեղասպանության մասին դասախոսությունները, հանդիպում սփյուռքահայ գրող Աթուր Ալեքսանյանի հետ։

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]