1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

Իրանի էներգետիկայի նախարարը կժամանի Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը կժամանի Երեւան՝ մասնակցելու հայ-իրանական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի նիստին, որը տեղի կունենա մայիսի 10-11-ը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «mehrnews»-ը:

Հանձնաժողովը կքննարկի մի քանի թեմաներ, ներառյալ առեւտուրը եւ հաշվանցումը, ներդրումները, տարանցումը եւ տրանսպորտը, էլեկտրաէներգիան, նավթը եւ գազը, բանկային գործը եւ ֆինանսները, ստանդարտները, զբոսաշրջությունը, առողջապահությունը եւ դրանց հետ կապված այլ հարցեր:

Հանձնաժողովի նիստի շրջանակներում տեղի կունենա առեւտրային կոնֆերանս՝ երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Մեհրաբիանը Հայաստանի պաշտոնյաների հետ կքննարկի նաեւ երկու երկրների միջեւ զարգացող հարաբերություններն ու փոխադարձ առեւտրի ծավալները:

Իրանի էներգետիկայի նախարարը Հայաստան կժամանի Իրանի նավթի նախարարի տեղակալի, Իրանական ազգային գազային ընկերության  տնօրենի, ավտոմոբիլային ճանապարհների նախարարի տեղակալի և մի քանի այլ իրանցի պաշտոնատար անձանց հետ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]