Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 քաղաքացի, մահերի թիվն այսպիսով երկրում հասել է 141 հազար 189-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 1 օրում Իրանում գրանցվել է վիրուսի 570 նոր դեպք, 91 մարդ հոսպիտալացվել է:

Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսի  7 մլն 225 հազար 759 դեպք:  7 մլն 008 հազար 231 մարդ առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: 854 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 64 մլն 383 հազար 668 քաղաքացի, երկու դեղաչափով պատվաստվել է 57 մլն 633 հազար 026 քաղաքացի: Իսկ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 177 հազար 519-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]