Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հրաչյա Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման ժամանակ զոհված հերոսների հիշատակին

Հրաչյա Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայրենական մեծ պատերազմի և 
Շուշիի ազատագրման ժամանակ զոհված հերոսների հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների, վետերանների ու նրանց հարազատների հետ այցելել է Մայր Հայաստան հուշահամալիր: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից:

Ծաղիկներ խոնարհելով՝ ներկաները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին: Հաղթանակի օրվա առթիվ կազմակերպված զինվորական քայլերթից հետո քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը զրուցել է վետերանների հետ, շնորհավորել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 77-ամյակի առթիվ և քաջառողջություն մաղթել նրանց:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]