1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մեծ Բրիտանիայում հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու դեպքը

Մեծ Բրիտանիայում հաստատվել է մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու 
դեպքը

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության առողջապահության գործակալությունը հաստատել է երկրում մարդու կողմից կապիկի ծաղիկով վարակվելու եզակի դեպքը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՄԹ կառավարության պաշտոնական կայքը:

Հիվանդը վերջերս վերադարձել է Նիգերիայից, որտեղից էլ ենթադրաբար վերցրել է վարակը:

Կապիկի ծաղիկը եզակի հանդիպող վիրուս է, որը մարդկանց միջև հեշտությամբ չի տարածվում: Շատ հաճախ մարդիկ հիվանդությունից վերականգնվում են մի քանի շաբաթվա ընթացքում: Այդուհանդերձ, հնարավոր են նաև բարդացումներ:

ՄԹ կառավարությունից հայտնել են, որ բնակչության շրջանում վարակի տարածման հավանականությունը շատ ցածր է:

Այս պահին վարակված բրիտանացին գտնվում է բժիշկների վերահսկողության ներքո: Նշվում է, որ այս պահին փորձում են հայտնաբերել նրա հետ շփում ունեցած անձանց շրջանակը՝ նրանց համապատասխան տեղեկատվությամբ ու առողջապահական խորհրդատվությամբ ապահովելու նպատակով: Այդ անձանց շարքում են նաև վարակակրի հետ նույն ինքնաթիռի մեջ գտնված ուղևորները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]