Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իշխան Զաքարյանին

ԱՀ Ազգային ժողովի նախագահն ընդունել է Իշխան Զաքարյանին

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 7-ին ընդունել է ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին։

Ողջունելով  հյուրին՝  Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել Իշխան Զաքարյանի  դերը խորհրդարանական դիվանագիտության մեջ, նաև՝ համահայկական խաղերի կազմակերպման գործում։ Այս առումով Արթուր Թովմասյանն ընդգծել է  2019թ Արցախում  համահայկական խաղերի բարձր մակարդակով անցկացումը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից,  հանդիպմանը խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 2020թ աշնանային պատերազմին  և հետպատերազմյան իրողություններին, ինչպես նաև Արցախի անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Այս համատեքստում Արթուր Թովմասյանը  կարևորել  է Ռուսաստանի Դաշնության դերն ու նշանակությունը, Ռուս խաղաղապահ զորակազմի առաքելությունն Արցախում։

Զրուցակիցները մտահոգություն են հայտնել նաև Հայաստանի Հանրապետությունում  տիրող իրավիճակի, տարածաշրջանային զարգացումների մասին։

Իշխան Զաքարյանը համոզված  է, որ Հայաստանի և Արցախի խնդիրները չի կարելի տարանջատել։

«Աշխարհաքաղաքական այս բարդ ու անկայուն, անկանխատեսելի իրադարձություններով  լի ժամանակաշրջանում կարևորում եմ մեր ժողովրդի համախմբվածությունն ու միասնականությունը», - ընդգծել է ՀՀ խորհրդարանի պատգամավորը։

Այս տեսակետից Իշխան Զաքարյանը շեշտել է խնդիրներին գրագետ, համակարգային  և սկզբունքային լուծումներ տալու անհրաժեշտությունը։

Երկուստեք մատնանշվել է Ռուսաստանի Դաշնության դերը՝ որպես վստահելի դաշնակցի ու Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորի։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]