Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հայ շախմատիստներն իսպանական մրցաշարի առաջատարին զիջում են մեկական միավորով  

Հայ շախմատիստներն իսպանական մրցաշարի առաջատարին զիջում են մեկական միավորով

 

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Իսպանիայի միջազգային մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Իսպանիայում ընթացող «Ֆորմենտրա» միջազգային մրցաշարի 7-րդ տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Շանթ Սարգսյանն ունեն 4,5-ական միավոր և առաջատարին զիջում են արդեն մեկական միավորով:

«Ֆորմենտրա» միջազգային մրցաշարում կխաղացվի 10 տուր: Մրցաշարին մասնակցում են 54 շախմատիստներ:

Ավելի վաղ` ապրիլի 20-24-ը, Իսպանիայի Մենորկա կղզում ընթանում էր «Մենորկա Օփեն -2022»-ը։ Մրցաշարին մասնակցել են հայ պատանի գրոսմայստերներ Շանթ Սարգսյանն ու Հայկ Մարտիրոսյանը, որոնք հաջող են հանդես եկել և կիսել են 2-4-րդ հորիզոնականները՝ գրավելով համապատասխանաբար 3-րդ և 4-րդ տեղերը։ Պատանի շախմատիստները զգալիորեն բարելավել են իրենց միջազգային վարկանիշները։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]