Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի

Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 7 քաղաքացի, մահերի թիվը հասել է 141 հազար 145-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն:

Վերջին 24 ժամում երկրում գրանցվել է վիրուսի 228 նոր դեպք, որից 68-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 7 մլն 224 հազար 56 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 6 մլն 997 հազար 50-ը: 991 քաղաքացի ծայրահեղ ծանր վիճակում բուժում է ստանում ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:

Իրանի առողջապահության նախարարությունից հայտնել են, որ 64 մլն 355 հազար 984 քաղաքացի ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը, երկրորդ դեղաչափը ստացել է 57 մլն 586 մլն 61 քաղաքացի: Իսկ երրորդ՝ խթանիչ դեղաչափ ստացածների թիվը հասել է 27 մլն 95 հազար 727-ի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]