Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի շրջանակներում 2022 թվականի մայիսի 12-ին Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ համաժողովին իրանական կողմից կմասնակցեն պոլիմերային և պլաստիկ նյութերի, շինանյութերի՝ քար, գիպս, սալիկ, կերամիկա, քիմիական պարարտանյութերի, կենցաղային տեխնիկայի, քիմիական և մաքրման նյութերի, հանքային վառելանյութերի, երկաթի, պողպատի, թուջի, չոր և թարմ մրգերի, հացի, հողագործական և փաթեթավորման ոլորտի սարքավորումների արտադրությամբ զբաղվող ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները։

Միջոցառման շրջանակում նախատեսվում են G2B և B2B ձևաչափով հանդիպումներ։ Մասնակցել ցանկացողները կարող են իրենց տվյալները մինչև մայիսի 11-ն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]