Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«5+6 կետերի» շուրջ բանակցություններ սկսելու հարցում ըմբռնում ունեն և´ Ադրբեջանը, և´ միջազգային գործընկերները. ԱԽ քարտուղար

«5+6 կետերի» շուրջ բանակցություններ սկսելու հարցում ըմբռնում ունեն և´ 
Ադրբեջանը, և´ միջազգային գործընկերները. ԱԽ քարտուղար

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, թե չի տեսել, որ Ադրբեջանը հրապարակավ մերժի Հայաստանի 6-կետանոց առաջարկը։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը հիշեցրեց, որ Ադրբեջանի 5-կետանոց առաջարկին հաջորդել էր Հայաստանի 6-կետանոց պատասխանը։

«Հայաստանի համար Ադրբեջանի առաջարկած կետերը անընդունելի չեն եղել։ Հայաստանն իր 6 կետերում առաջարկել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ևս լուծում պետք է տրվի, որպեսզի հնարավոր լինի համապարփակ խաղաղություն ունենալ։ Այս պահին մեր մոտեցումն այն է, որ այդ երկու փաթեթները՝ 5+6 կետերը պետք է միացնել իրար և սկսել խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, որպեսզի գտնենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի երկարաժամկետ լուծումը»,- ասաց Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարի խոսքով՝ Հայաստանը հայտարարել է, որ առաջնային է Արցախում բնակվող հայրենակիցների անվտանգության, պաշտպանության և իրավունքների հարցերին լուծումը գտնելը և ըստ դրա պետք է ձևավորվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

«Այդ փաթեթին հրապարակային մերժում չեմ տեսել։ Մեր քննարկումներում, որ այդ երկու փաթեթը պետք է միացնել և բանակցություններ սկսել, ըմբռնում կա։ Այդ ըմբռնումը կա և´ ադրբեջանական կողմում, և´ մնացած բոլոր միջազգային գործընկերների մոտ։ «5+6 կետերի» շուրջ բանակցություններ սկսելը լեգիտիմ մոտեցում է, և մենք տեսել ենք այդ ըմբռնումը»,- եզրափակեց Գրիգորյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]