Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի տնտեսությունն ապրում է տասնամյակի ընթացքում իր վատթարագույն ժամանակները. CNN

ԱՄՆ-ի տնտեսությունն ապրում է տասնամյակի ընթացքում իր վատթարագույն ժամանակները. CNN

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների տնտեսությունը գտնվում Է տասը տարվա ընթացքում վատթարագույն վիճակում, վկայում Է CNN հեռուստաալիքի պատվերով SSRS ծառայության կողմից կատարված հարցումը, որը հրապարակվել Է մայիսի 4-ն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ ամերիկացիների սոսկ 23 տոկոսն Է դրականորեն գնահատում երկրի տնտեսական պայմանները: Վերջին անգամ երկրի տնտեսական իրավիճակից բավարարվածության այդքան ցածր մակարդակ եղել Է 2012 թվականին. այն ժամանակ հարցման մասնակիցների սոսկ 18 տոկոսն Է գոհ եղել ԱՄՆ-ի տնտեսության վիճակից: Դրա հետ մեկտեղ տակավին 2021 թվականի դեկտեմբերին երկրի տնտեսական պայմանները դրականորեն Է գնահատել ամերիկացիների 37 տոկոսը:

Հարցվածների ավելի քան կեսը (55 տոկոս) կարծում Է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմի քաղաքականությունը վատթարացրել Է տնտեսական դրությունը, այդ ոլորտում ամերիկյան իշխանությունների գործողություններից դժգոհների թիվը 10 տոկոսով ավելացել Է անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ: Հարցումը կատարվել Է ապրիլի 28-ից մինչեւ մայիսի 1-ն ընկած ժամանակամիջոցում, դրան մասնակցել Է ԱՄՆ-ի 1 007 չափահաս բնակիչ:

Արժույթի միջազգային հիմնադրամի՝ ապրիլին հրապարակված զեկույցի համաձայն՝ ԱՄՆ-ում գնաճը հասել Է 40-ամյա առավելագույնին: ԱՄՆ-ի առեւտրի նախարրաության տվյալներով՝ առաջին եռամսյակում երկրի համախառն ներքին արդյունքը տարեկան հաշվարկով նվազել Է 1,4 տոկոսով, Դաշնային պահուստայն համակարգի (կենտրոնական բանկ) ղեկավար Ջերոմ Փաուելը հայտարարել Է, որ Միացյալ Նահանգներում բարձր գնաճը չի հանգեցնի ռեցեսիայի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]