Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի մարդիկ անխտիր անցնելու են եռամսյա վարժական հավաքներ. Ավթանդիլյան

Պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի մարդիկ անխտիր անցնելու են 
եռամսյա վարժական հավաքներ. Ավթանդիլյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր պետք է անցնեն եռամսյա վարժական հավաքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ Արմեն Ավթանդիլյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկմանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ավթանդիլյանից հետաքրքրվեց, թե եռամսյա հավաքներն ի՞նչ ընթացքի մեջ են:

«44-օրյա պատերազմից հետո զինվորական կոմիսարիատներն իրենց պատմության մեջ առաջին անգամ սկսել են եռամսյա վարժական հավաքներ: Երկու վարժական հավաքներ արդեն անցկացվել են, բացի այդ լինելու են 7-օրյա և 10-օրյա հավաքներ, մասնագետների վերապատրաստում: Այս պահի դրությամբ երրորդ եռամսյա հավաքն արդեն ընթացքի մեջ է: Մտավախությունը, որ իրականում եռամսյա վարժական հավաքներից խուսափողներ կան, ունենք, և նախկին եռամսյա հավաքներից և այսօր, որ արդեն իսկ ծառայության մեջ են, ունեցել ենք թվաքանակ: Բոլորի վերաբերյալ նյութերն ուղարկված են քննչական մարմիններին»,- ասաց Ավթանդիլյանը:

Նա այդ առումով ակնկալում է համագործակցություն ոստիկանության հետ:

Այս ամիս անցկացվում են նաև 7-օրյա և 10-օրյա վարժական հավաքներ: Մյուս վարժական հավաքները նախատեսվում են օգոստոսին, օգոստոսից մինչև դեկտեմբեր կանցկացվեն 7-օրյա և 10-օրյա հավաքներ: «Առաջին հերթին խնդիրը դրված է զորամասերին կցագրված անձնակազմը պատրաստելուն, քանի որ միշտ կարծիքներ են հնչել, որ պահեստազորում պատրաստ չեն եղել, զորքերում պատրաստությունն այնպես չի եղել, որ կարողանանք ճիշտ օգտագործել: Դրա համար պահեստազորում հաշվառված բոլոր մարդիկ պարտավոր են անցնել վարժական հավաքներ»,- ասաց նա:

Ավթանդիլյանի վստահեցմամբ՝ գնալով արդիականացվում են սպառազինությունը, ռազմական տեխնիկան, կապի միջոցները: «Վարժական հավաքների հիմնական նպատակն է ծանոթացնել նոր տեխնիկային, որպեսզի մարտական գործողությունների ժամանակ մեր պահեստազորայինները լինեն պատրաստ վիճակում»,- նշեց նա:

Անդրադառնալով պարտադիր ժամկետային զինծառայությունից ազատված անձանց՝ նա ասաց, որ պատրաստ է բոլոր քննարկումներին, բոլորի հիմքերը վեր հանելուն, թե ինչ պատճառներով են ազատվել զինվորական ծառայությունից:

«Բացի կցագրված անձնակազմից, պահեստազորում հաշվառված զորահավաքային տարիքի բոլոր մարդիկ անխտիր անցնելու են եռամսյա վարժական հավաքները, 7-10-օրյա վարժական հավաքները»,- ասաց նա՝ բոլորին կոչ անելով մասնակցել բոլոր միջոցառումներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]