Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունիս 2022

Ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային «բրենդն» է. Փաշինյան

Ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային «բրենդն» է. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ժողովրդավարությունը Հայաստանի թիվ մեկ միջազգային «բրենդն» է և իշխանություններն այդ «բրենդը» պահպանելու են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա չի նշանակում, որ չկան գծեր, որոնց դեպքում ժողովրդավարությունը գործում է իր օրինական, իրավական ինստիտուցիոնալ մեխանիզմներով, ամբողջ թափով և խստությամբ: Ես ուզում եմ՝ մենք ժողովրդավարությունը երբեք ու երբեք  չմեկնաբանենք, որպես իշխանության կամ պետության թուլություն»,-ասաց նա:

Անդրադառնալով ընդդիմության մեկնարկած փողոցային պայքարին՝ վարչապետն ասաց, որ ժամանակին ընդդիմությունը ծաղրում էր իրենց քայլելու համար: «Ընդդիմության մեր հարգելի գործընկերները մեզ ծաղրում էին քայլելու համար, իսկ  իրենք պտույտներից հետո որոշեցին քայլել: Իրենք մեզ ծաղրում էին ուսապարկ կրելու համար, քաղաքի խանութներում ուսապարկ, ցավոք, մնացել է, պարզապես գներն են բարձրացել, որովհետև նորահայտ կլիենտուրան փողի խնդիր չունի: Մեր «Քայլոյին» էին  ծաղրում, հիմա մեր քաղաքում անտուն շների գինն է բարձրացել»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]