1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Հայտնի ռեփեր 50 Cent-ն անդրադարձել է հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք իր համերգին

Հայտնի ռեփեր 50 Cent-ն անդրադարձել է հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում 
կայանալիք իր համերգին

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ռեփեր 50 Cent-ը ֆեյսբուքի պաշտոնական էջում անդրադարձել է հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում կայանալիք իր համերգին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա գրել է.

«Երևան,Հայաստան․․․ Հուլիսի 1-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա «ՀԱՅԱ» փառատոնը: Մենք լավ ժամանակ ենք անցկացնելու: Բաց մի թողեք: Ձեռք բերեք տոմսերը հիմա»,- գրել է ռեփերը:

«Հայա» երաժշտական փառատոնի շնորհիվ «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա նաև սիրված երգչուհի Զազի մենահամերգը, երգչուհի, որին մեծանուն Շառլ Ազնավուրը ֆրանսիական երգարվեստի երկրորդ Պատրիսիա Կաաս է անվանել: Հուլիսի 9-ին «Հրազդան» մարզադաշտում ելույթ կունենա Led Zeppelin Symphonic-ը:

Փառատոնը կյանքի կկոչվի «Սոնատի» ընկերության ջանքերով: Ամիսներ առաջ ընկերության համահիմնադիր Սոնա Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանը շեշտել էր, որ աշխարհում նման փառատոններ շատ կան, սակայն մեր երկրում այն կազմակերպելու համար պետք են  լուրջ կապեր, հեղինակություն:

«Բանակցություններ ենք վարում, որպեսզի 2023-ին հյուրընկալենք Սթիվի Ուանդերին, Սթինգին: Ուզում ենք Հայաստանը վերածել տարածաշրջանային մեծ «hub»-ի, որը զբոսաշրջության զարգացման նոր էջ կբացի ու կնպաստի տնտեսության զարգացմանը»,-եզրափակել էր Սոնա Հովհաննիսյանը:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]