Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Արցախի նախագահը հանդիպել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ

Արցախի նախագահը հանդիպել է Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի 
պատասխանատուների հետ

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է ԱՀ Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից, Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը նախագահին է ներկայացրել գերատեսչության կողմից հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանությունների վերացման ու հետհսկողական աշխատանքների ընթացքը: Նախագահ Հարությունյանը վերահաստատել է պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ Հաշվեքննիչ պալատի գործողությունները բոլոր փուլերում պետք է հետևողական լինեն:

Նախագահ Հարությունյանն անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր շահարկումներին՝ ընդգծելով, որ որևէ պարագայում Արցախի Հանրապետության իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում:

Հանդիպման ընթացքում Արայիկ Հարությունյանը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, քննարկված թեմաների վերաբերյալ տվել մի շարք հանձնարարականներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]