Գավառ համայնքում ընթանում են փողոցների վնասված հատվածների նորոգման աշխատանքներ
ԳԱՎԱՌ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արդեն մի քանի օր է, ինչ Գեղարքունիքի մարզի Գավառ խոշորացված համայնքում սկսվել եւ ընթանում են ասֆալտապատ փողոցների վնասված հատվածների նորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, նորոգման աշխատանքներն իրականացնում է «Քյավառ Սերվիս» ՍՊԸ-ն: Ընդհանուր հաշվով, Գավառ քաղաքում եւ համայնքի մյուս բնակավայրերում նորոգվելու է ասֆալտապատ ճանապարհների 7700 քառակուսի մետր մակերեսով վնասված տարածք:
Աշխատանքների իրականացման նպատակով Գավառ համայնքի 2022 թվականի բյուջեից հատկացվել է 53 միլիոն 731 հազար դրամ: «Շինարարները վստահեցնում են, որ եթե եղանակային պայմանները չխանգարեն, մինչեւ մայիսի 10-ը փողոցների փոսային նորոգումների աշխատանքները կավարտվեն»,-ներկայացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից:
Խոսրով Խլղաթյան
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում