Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Խոշոր տուգանք՝ գործատուներին. ո՞ր ոլորտներում են առավել շատ խախտվում աշխատանքային իրավունքները

Խոշոր տուգանք՝ գործատուներին. ո՞ր ոլորտներում են առավել շատ խախտվում 
աշխատանքային իրավունքները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում աշխատանքային, ներառյալ աշխատողների առողջության ու անվտանգության պահպանման իրավունքների խախտման տեսանկյունից ռիսկային ոլորտներն են հանքարդյունաբերությունը, շինարարությունը, ցամաքային տրանսպոտի, առևտրի ոլորտները:  

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Աշխատանքային օրենսդրության վերահսկողության վարչության պետ Իգիթ Հակոբյանը:  

«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ առավել հանդիպող խախտումներն են աշխատանքային պայմանագիր կքնելու, վերջնահաշվարկ կատարելու, աշխատավարձերը ժամանակին վճարելու պահանջները, աշխատանքային պայմանագիրը լուծելու օրենքով սահմանված ընթացակարգերը չպահպանելը»,- ասաց Իգիթ Հակոբյանը:

2021 թվականին տեսչական մարմնի կողմից հարցուցվել է 532 վարչական վարույթ, որոնցից 255-ը՝ իրենց նախաձեռնությամբ, մնացածը՝ դիմումների հիման վրա:  Տեսչական մարմնի կողմից խախտումները վերացնելու համար տրվել է 112 կարգադրագիր-հանձնարարական: Հարուցված վարչական վարույթներից  292-ը կարճվել են, որոնցից 86-ը՝ դիմումից հրաժարվելու հիման վրա: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դիմումատուները հիմնականում դիմումներից հրաժարվել են այն պատճառով, որ վարչական վարույթի ընթացիկ փուլում գործատուներն ինքնակամ վերականգնել են խախտված իրավունքները, հետևաբար վերացել է վարչական ակտ ընդունելու անհրաժեշտությունը: Վարչական վարույթների արդյունքում հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացվել են վարչական տույժ նշանակելու մասին 163 որոշում, որոնցից 25-ը եղել են նախազգուշացումներ, մնացած դեպքերով սահմանվել է 24 մլն 400 հազար դրամի տուգանք:

«2022 թվականի համար նախատեսված ստուգումների թիվը նկատելիորեն աճել է: Տնտեսավարողների մոտ նախատեսված է 407 ստուգում: Աճը պայմանավորված է ռիսկի մեթդաբանության փոփոխությամբ: Ասեմ, որ արդեն իսկ 120 տնտեսավարողի մոտ ստուգումներ են սկսվել»,-ասաց նա: 2022 թվականի առաջին երեք ամսում տեսչական մարմինը հարուցել է 322 վարչական վարույթ, որոնցից 229-ը տեսչական մարմնի նախաձեռնությամբ, մնացածը ստացված դիմումների հիման վրա: Նշանակվել է շուրջ 17 մլն դրամի տուգանք:

Աշխատանքային օրենսդրության իրավական վերահսկողության բաժնի պետ Ալվարդ Արշակյանի խոսքով՝ քաղաքացիներից դիմում-բողոքները ստանում են, երբ նրանք արդեն աշխատանքից ազտվում են, աշխատանքային հարաբերությունների մեջ չեն լինում:

«Հետևաբար, քաղաքացիներից ստացված դիմումների գերակշիռ մասը վերաբերում է գործատուների կողմից վերջնահաշվարկ չկատարելուն, ամենամյա արձակուրդ չտրամադրելուն»,-ասաց Ալվարդ Արշակյանը: Քաղաքացիները սկսել են ավելի շատ դիմել տեսչական մարմնին: 2020 թվականի ընթացքում տեսչական մարմինը ստացել է 93 դիմում, 2021 թվականին՝ 277, 2022 թվականի առաջին երեք ամիսներին՝ 93 դիմում-բողոք:

Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերահսկողության բաժնի պետ Աշոտ Հարությունյանը տեղեկացրեց, որ տեսչական մարմնի լիազորությունների ընդլայնմանը զուգահեռ ավելացել է տեսուչների թիվը: 

«Հաստիքներն ավելացվել են, այժմ այդ թափուր տեղերը լրացվում են: Այնուամենայնի, տեսուչներն աշխատում են բավական ծանրաբեռնված, քանի որ վերահսկողական գործընթացները բավական ակտիվ են: Կարծում եմ, որ ամբողջական համալրումից հետո կկարողանանք նաև մեծ ծավալի աշխատանք կատարել»,-ասաց Աշոտ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ զուգահեռ իրականացվում են նաև տեսուչների վերապատրաստման դասընթացներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]