Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի արդյունաբերական պարկում

Խոշոր հրդեհ է բռնկվել Ադրբեջանի արդյունաբերական պարկում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի Սումգայիթ քաղաքի Հաջի Զեյնալաբդին գյուղի «Ազերսուն» արդյունաբերական պարկում ապրիլի 28-ին խոշոր հրդեհ է բռնկվել (Բաքվից մոտ 35 կմ հեռավորության վրա):

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հրդեհի մարման աշխատանքներում ներգրավվել են Արտակարգ իրավիճակների նախարարության ուժերը, այդ թվում՝ ավիացիոն խմբի երկու ուղղաթիռ, ինչպես նաև հրշեջ գնացք։ Չնայած ջանքերին՝ կրակը չի մարվում ավելի քան երկու ժամ։

Սումգայիթ քաղաքը մեծությամբ Ադրբեջանի երկրորդ քաղաքն է և երկրի արդյունաբերական կենտրոնը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]