Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Այլևս երբեք. Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Այլևս երբեք. Կապիտոլիումում հարգել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կոնգրեսի շենքում՝ Կապիտոլիումում կոնգրեսականների, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների, ամերիկահայ համայնքի մասնակցությամբ անցկացվել է միջոցառում` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառմանը ներկա Կոնգրեսի անդամները, մարդու իրավունքների, կրոնական և էթնիկ կազմակերպությունների և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչները հարգել են 1915-1923 թթ Թուրքիայում հայերի, հույների, ասորիների և այլ ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակը։

Միջոցառման հատուկ հյուրերից են եղել Պուլիցերյան մրցանակի դափնեկիր գրող Փիթեր Բալաքյանը, ԱՄՆ Կրոնական ազատության միջազգային հանձնաժողովի նախագահ Նադին Մաենզան և այլք:

«Մենք հավաքվել ենք այստեղ՝ հիշելու պատմությունը, Հայոց ցեղասպանությունը, դա իսկապես այն հնարավորությունն է՝ ասելու «այլևս երբեք»…», - ասել է սենատոր Վան Հոլենը՝ ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը ցեղասպանության հանցագործությունների կանխարգելման գործում:

Կոնգրեսական Ջոն Սարբանեսն էլ շեշտել է. «Այժմ բոլորիս պարտականությունն է ապահովել, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ կրթությունը լինի այնքան խորը, լայն և ազդեցիկ, որքան հնարավոր է»:

Միջոցառմանը ելույթով հանդես է եկել նաև ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը:

Ոգեկոչման հանդիսավոր արարողությունը հովանավորվել է ամերիկահայ կազմակերպությունների և Հայաստանի դեսպանության կողմից՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի հետ համագործակցությամբ։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]