Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հունիս 2022

Գավառում հիմնվում է «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն

Գավառում հիմնվում է «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական 
կենտրոն

ԳԱՎԱՌ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում ընթացքի մեջ են գտնվում «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնի շինարարական աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, այն Գավառում հիմնվում է «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ -ի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի եւ Գավառի համայնքապետարանի կողմից կնքված եռակողմ հուշագրի շրջանակներում: Շինարարական աշխատանքներն իրականացվում են նախաձեռնող կողմերի եւ Գավառի համայնքապետարանի ֆինանսավորմամբ: «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ –ի եւ ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակի Ֆինանսավորմամբ կատարվում է շենքի ներսի շինարարությունը, իսկ դիմային հատվածն ու բակային մասը վերանորոգվում է Գավառի համայնքապետարանի կողմից: Այս նպատակով Գավառի համայնքապետարանի կողմից հատկացվել է շուրջ 30 միլիոն դրամ: «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնը գործելու է Գավառի Սայադյան -95 հասցեում, թիվ 3 մանկապարտեզի հարեւանությամբ:

«Կենտրոնի նպատակն է՝ բարձրացնել Գավառ համայնքի բնակավայրերի  երիտասարդների քաղաքացիական ակտիվությունն ու բարեկեցությունը՝ երիտասարդական աշխատանքի իրականացման միջոցով։Կենտրոնը համայնքահեն ծառայություններ է տրամադրելու դեռահասներին եւ երիտասարդներին»,-ներկայացրեց Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը:

Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, տեղակալների ուղեկցությամբ, վերջերս աշխատանքային շրջայց է կատարել «Գավառի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոն, դիտարկել շինարարական աշխատանքների ընթացքը։

Խոսրով Խլղաթյան

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]