Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Շվեդիան ԵՄ-ից փոխհատուցում Է խնդրում Ուկրաինային ռազմական մատակարարումների համար

Շվեդիան ԵՄ-ից փոխհատուցում Է խնդրում Ուկրաինային ռազմական մատակարարումների համար

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայի կառավարությունը Եվրամիությունից փոխհատուցում Է պահանջել Ուկրաինային  ռազմական մատակարարումների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 27-ին հաղորդել Է Շվեդիայի ռադիոն:

Շվեդիայի խորհրդարանը մարտի վերջին պաշտպանել Է իր ֆինանսական կոմիտեի առաջարկությունը հավանություն տալու  կառավարության կողմից Ուկրաինային 205 միլիոն կրոնի (21,7 միլիոն դոլարի) ականազերծման համար սարքավորանքի եւ 5 հազար միանգամյա հակատանկային նռնականետերի հանձնմանը:

Փետրվարի 27-ին կառավարությունը նաեւ հայտնել Է, որ Ուկրաինա կուղարկվեն 135 հազար դաշտային մթերաբաժին, 5 հազար սաղավարտ, 5 հազար զրահաբաճկոնակ եւ 5 հազար Pansarskott 86 միանգամյա հակատանային նռնականետ, դրա համար տրամադրվել Է մինչեւ 413,5 միլիոն կրոն (43,53 միլիոն դոլար): Բացի դրանից, Ուկրաինայի Կենտրոնական բանկի հիմնադրամ Է ուղարկվել լրացուցիչ 500 միլիոն կրոն երկրի զինված ուժերի աջակցության համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]