Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սիրիայի ՀՕՊ միջոցները դիմագրավում են Իսրայելի գրոհին Դամասկոսի երկնքում

Սիրիայի ՀՕՊ միջոցները դիմագրավում են Իսրայելի գրոհին Դամասկոսի երկնքում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) միջոցները դիմագրավում են Իսրայելի զինված ուժերի գրոհին Դամասկոսի երկնքում: Ապրիլի լույս 27-ի գիշերն այդ մասին հայտնել Է Al Ekhbariya հեռուստաալիքն իր  Telegram-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Իր հերթին Սիրիայի Պետական հեռուստատեսությունը Facebook -ի իր Էջում հրապարակել Է տեսագրություն, որտեղ պատկերված Է ՀՕՊ համակարգերի աշխատանքը: «Սինհուա» գործակալության տվյալներով՝ Դամասկոսում տեղի Է ունեցել երկու պայթյուն: Սիրիայի զինված ուժերի աղբյուրը Al Ekhbariya հեռուստաալքին հայտնել Է, որ մոտավորապես 00:41-ին (Երեւանի ժամանակով 01:41-ին) Իսրայելի Տվերիա քաղաքից հրթիռային հարված Է հասցվել Դամասկոսի շրջակայքի օբյեկտներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]