Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները մնացել են անփոփոխ. Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները մնացել են անփոփոխ. 
Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը ապրիլի 26-ին Արցախի Ազգային ժողովում հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են Արցախի ԱԳՆ-ից, քննարկվել է տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և Արցախի արտաքին քաղաքականությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։

Դավիթ Բաբայանն ընդգծել է, որ Արցախի արտաքին հայեցակարգում ընդգրկված գերխնդիրները, այն է՝ Արցախի անկախության միջազգային ճանաչումը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորումը՝ պաշտոնական Ստեփանակերտի լիիրավ մասնակցությամբ, երկկողմ հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը և Արցախի աշխարհաքաղաքական սուբյեկտայնության պահպանումը, մնացել են անփոփոխ:

Վերոհիշյալ խնդիրների արդյունավետ լուծման համատեքստում նախարարը կարևորել է Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության պահպանումը և հայ ժողովրդի կողմից Արցախի՝ որպես գերագույն արժեքի ընկալումը։

Նախարար Բաբայանը բարձր է գնահատել նաև խորհրդարանական դիվանագիտության դերը՝ որպես արտաքին քաղաքական նպատակների իրականացման արդյունավետ միջոց։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]