Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնացի հայագետը Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին գիրք է հրատարակել

Ճապոնացի հայագետը Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին գիրք է 
հրատարակել

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ճապոնիայում ՀՀ դեսպան Արեգ Հովհաննիսյանն օրերս ընդունել է հայագիտություն ուսումնասիրող ճապոնացի Կարեն Համադային, որը գիրք է հրատարակել հայ ականավոր եկեղեցական գործիչ, աստվածաբան, բանաստեղծ և երգահան Ներսես Շնորհալու և Հայ Առաքելական Եկեղեցու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը:

Գիրքը ճապոներեն առաջին աշխատությունն է, որն անդրադառնում է Ներսես Շնորհալու գործունեությանը և հայ քրիստոնեությանը: Գրքի մի մասը Համադան թարգմանել է Շնորհալու աշխատությունից՝ գրաբարով: Համադան մինչ այդ հեղինակել է մի շարք հոդվածներ Հայաստանում քրիստոնեության պատմության մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]