Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Մևլութ Չավուշօղլուի պահվածքը պետք է խիստ քննադատվի. Ուրուգվայի նախագահ

Մևլութ Չավուշօղլուի պահվածքը  պետք է խիստ քննադատվի. Ուրուգվայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուրուգվայի նախագահ Լուիս Ալբերտո Լակալե Պոուն քննադատել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին Մոնտեվիդեոյում հայերին ազգայնական ժեստ ցույց տալու համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ուրուգվայի նախագահի խոսքերը մեջբերել է «DW»-ն:

«Շատ ցավալի է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը Մոնտեվիդեոյում մի խումբ հայերի ցույց տվեց թուրքական ծայրահեղ ազգայնական «Գորշ գայլեր» շարժման ժեստը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի վերաբերմունքը պետք է խիստ քննադատվի: Հայ համայնքը նեղացած է, եւ դա ճիշտ է: Առեւտրային հարցերում առաջխաղացումը չի նշանակում, որ Ուրուգվայը համաձայն է մյուս կողմի ներքին կամ արտաքին քաղաքականության հետ»,- ասել է Լուիս Ալբերտո Լակալե Պոուն:

Ուրուգվայ այցելած Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուի դեմ թուրքական դիվանագիտական ներկայացուցչության դիմաց բողոքի ակցիա էր կազմակերպվել՝ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով։ Ցուցարարներըտեսնելով դիվանագիտական ներկայացուցչությունից դուրս եկող ԱԳ նախարարինսկսել էին վանկարկել. «Մարդասպան»: Ի պատասխան վանկարկումներիՉավուշօղլուն լայն ժպտացել էր և մատներով ցույց տվել աջակողմյան ազգայնական «գորշ գայլերի» հայտնի նշանըորը խորհրդանշում է թուրքական ազգայնականությունը: Ուրուգվայում Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուն կանչվել է այդ երկրի ԱԳՆ:Ակնկալվում էոր թուրք դեսպանն արտգործնախարարություն է ներկայանալու ապրիլի 25-ին:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]